Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մարկ Տվենը հայ կանանց մասին

Մարկ Տվենը հայ կանանց մասին
15.11.2023 | 17:11

Հայերի տները մեծ են, մաքուր և ընդարձակ, հատակները պատած սև ու սպիտակ մարմարե սալիկներով, տներից շատերում կան ներքին բակեր` հրաշալի ծաղկանոցներով և արևին կայծկլտացող շատրվաններով:

Լայն դաշտը տանում է դեպի շքամուտք, ուր և կանայք անց են կացնում գրեթե ամբողջ օրը:

Ցերեկվա շոգը կտրվելուն պես նրանք զուգվում են իրենց ամենալավ զգեստներով և բակ դուրս գալիս:

Բոլորն էլ լավիկն են, մաքուր, կոկիկ, այնպիսի տեսք ունեն, ասես հենց նոր են հանել տուփերից:

Երիտասարդ կանանցից ոմանք, նույնիսկ կասեի` շատերը, զարմանալի գեղեցիկ են: Որպես կանոն նրանք փոքր-ինչ ավելի գեղեցիկ են, քան ամերիկուհիները (թող ներվի այս հակահայրենասիրական գովասանքը):

Նրանք շատ մարդամոտ են, ժպիտին պատասխանում են ժպիտով, բարևին` բարևով, և եթե նրանց խոսեցնում են, հաճույքով բլբլացնում են: Եվ ոչ մի պաշտոնապես ներկայացնելու արարողության կարիքը չկա:

Շատ հեշտ է և հաճելի դռան մոտ զրույցի բռնվելը սիրունիկ հայուհու հետ, որին առաջին անգամ ես տեսնում:

Դա ես գիտեմ իմ սեփական փորձից: Ես միայն անգլերեն եմ խոսում, մինչդեռ իմ զրուցակից կինը բացատրվում է կամ հունարենով, կամ էլ չգիտեմ ինչ բարբառով, բայց դա մեզ բոլորովին չէր խանգարում: Ես համոզվեցի, որ եթե նման դեպքում մարդիկ իրար չեն հասկանում, մեծ դժբախտություն չէ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6621

Մեկնաբանություններ